-
28.02.2016|
15:58
Թուրքիան չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268-րդ բանաձևին. հարձակումները սիրիական տարածքի վրա շարունակվում են՝ ասել է Մոսկվայում սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:
-
27.02.2016|
13:04
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:
-
27.02.2016|
00:24
Թուրքիան Սիրիայում միայնակ ցամաքային գործողություն իրականացնելու պլաններ չունի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
-
26.02.2016|
15:53
Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը և կոչ է անում Բաքվին ըմբռնումով վերաբերվել՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
26.02.2016|
13:49
Սիրիական քրդերի զինված խմբավորումները հայտարարել են, որ հետևելու են հրադադարին` ասված է քրդական ինքնապաշտպանական ազգային ուժերի պաշտոնական հայտարարության մեջ։
-
26.02.2016|
13:20
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:
-
24.02.2016|
22:17
Հայաստանին սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու համար Ռուսաստանի կողմից 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագրի՝ փետրվարի 10-ին ուժի մեջ մտնելու կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտա է հղել ՌԴ արտգործնախարարությանը՝ տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
-
23.02.2016|
14:34
Սիրիայի 5-ամյա հակամարտությունում ռազմական հանցագործությունները լայնորեն տարածվել են, իսկ Սիրիայի իշխանությունները և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են իրականացնել մարդկության դեմ հանցագործություններ՝ ասվում է հանցագործությունների հետաքննության հարցով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցում:
-
23.02.2016|
14:30
Գաղտնազերծվել են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների հեռախոսազրույցներից մի քանիսը, որոնց վերծանումը փաստում է ԻՊ-ի և Թուրքիայի համագործակցությունը։
-
23.02.2016|
11:21
2011-2015-ին՝ 2006-2010-ի համեմատ, Ադրբեջանը 217 տոկոսով ավելացրել է ծանր սպառազինության ներկրումը՝ դառնալով Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիրը՝ ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի: